Խնդրում եմ կատարեք Ձեր խոստումը` ճանաչեք Հայոց ցեղասպանությունը․ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել է Բայդենին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Կոնգրեսականը բաց նամակ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ հիշեցվելով, որ ընդամենը 5 օր հետո աշխարհը նշելու է Ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Այդ օրը լինելու է Բայդենի նախագահության առաջին ապրիլի 24-ը, որը, ըստ Շիֆի՝ լավ հնարավորություն է կատարելու Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը։

«Ամերիկայում ապրող հարյուրհազարավոր հայերի անունից, որոնք ցեղասպանությունը վերապրածների զավակներն ու թոռներն են, խնդրում եմ կատարեք Ձեր խոստումը․ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը: Հարյուրհազարավոր որբ երեխաներ փրկվել են Մերձավոր Արեւելքի օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) շնորհիվ, և նրանց սերունդները կտրել են օվկիանոսը, որպեսզի նորից կառուցեն իրենց կյանքը Լոս Անջելեսում և այլուր։

«Դուք լավ գիտեք այդ ամենը եւ հենց դրա մասին էլ խոսել եք Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Հիմա, որպես նախագահ, Ձեր ձեռքերում է տասնամյակների սխալներն ուղղելու հնարավորությունը»,- մասնավորապես նշել է կոնգրեսականը։

https://www.facebook.com/RepAdamSchiff/videos/3230007017226106