ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան ու Ադրբեջան

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիքսենը (Նորվեգիա) մտադիր է այցելել Ադրբեջան ու Հայաստան։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանը հայտնել են ԵԱՀԿ ԽՎ-ի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ այցի ընթացքում պատրաստվում է քննարկել համագործակցության հարցերը են ԵԱՀԿ ԽՎ-ի հետ, ինչպես նաև` ավելի ակտուալ տարածաշրջանային խնդիրներ։

Սեպտեմբերի 18-19-ը Քարի Հենրիքսենն ու գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այցելել էին Վրաստան, որտեղ հանդիպումներ էին ունեցել իշխանությունների ներկայացուցիչների, տարբեր կուսակցությունների ղեկավարների ու միջազգային հանրության ներկայացուցիչների հետ։

Ադրբեջան ու Հայաստան կատարվելիք այցի ժամկետներ չեն նշվում։

Աղբյուր՝ Factor.am