Հայաստան վերադարձած ռազմագերիներից չորսը գերության մեջ էին հայտնվել մինչև սեպտեմբերի 27-ի պատերազմը

Դեկտեմբերի 14-ին ընդհանուր առմամբ Հայաստան է վերադարձել 45 գերի, որոնք ադրբեջանական կողմում են հայտնվել տարբեր ժամանակներում։ Մասնավորապես, ռազմագերիներից 4-ը ադրբեջանական գերության մեջ են հայտնվել մինչև սեպտեմբերի 27-ի պատերազմը, մեկ քաղաքացիական անձ գերի է վերցվել մինչև սեպտեմբերի 27-ի պատերազմը, 26 ռազմագերի և 12 քաղաքացիական անձ՝ սեպտեբերյան պատերազմի ժամանակ։

Արցախի նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ երեկ գիշերը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի դիմավորել է գերության մեջ հայտնված քաղաքացիներին:

Նա նաև տեղեկացրել է որ Հարությունյանը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած հայրենակիցների հետ, ընդգծել, որ երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունները պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը: