Երևանում Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ ցուցարարները ձվեր են նետել

Ընդդիմադիր մի քանի գործիչներ և նրանց աջակիցները այս պահին ակցիա են իրականացնում կառավարական առանձնատան մոտ՝ Պռոշյան փողոցում: Տեղում հսկողություն են իրականացնում նաև ոստիկանական մեծ ուժեր:

Սյունիքից վերադարձող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մուտքը ցուցարարները փորձել են խոչընդոտել, բայց նրանց չի հաջողվել, և Փաշինյանը մտել է ամառանոց:

Ցուցարարները նաև ձվեր են նետել վարչապետի ավտոշարասյան ուղղությամբ: