«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին». Վիգեն Սարգսյան

«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին». Վիգեն Սարգսյան
«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին». Վիգեն Սարգսյան

«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի»:

Ֆեյսբուքում նման գրառում է կատարել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սրագսյանը՝ հավելելով, թե ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք:

«Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»,- գրել է Սարգսյանը: