Փորձարկվելու են Արաբկիր վարչական շրջանի շչակները

Մարտի 21-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող հ. 37, Րաֆֆու անվան հ. 36, Ղազարոս Աղայանի անվան հ. 63 և Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ներում, «Ռուսալ Արմենալ» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներում, Զինվորական դատախազությունում, հ. 25 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում փորձարկվելու են շչակներ:

ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ: