«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-ից 6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին:
Մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբը ընդունված հայտերից կընտրի 10-ը:
Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: Լավագույնը ճանաչված երեք սցենարները կպարգևատրվեն 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, իսկ մյուսները՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:
Ընտրված 10 սցենարներով կնկարահանվեն ֆիլմեր: Սցենարները պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ՝ Ք. Երևան, Մոսկովյան 3 հասցեով կամ ուղարկել [email protected] Էլ. հասցեով ՝ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52-10-42 հեռախոսահամարով:
Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի մամլո հաղորդագրությունը:
© Medialab.am