Ձյան սողանքից փրկված զինծառայողը մանրամասներ է պատմել ողբերգական դեպքից

Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան դեպքից հետո «Արմենպրես»-ը դիմել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ մարտական հերթապահության կազմակերպման գործընթացին ծանոթանալու և նկարահանումներ իրականացնելու համար:

Մեր տեսախցիկն արձանագրել է, թե ինչ բարդ բնակլիմայական պայմաններում են հերթապահություն կրում մեր զինծառայողները: Առատ տեղումներից հետո զորամասից դիրքեր նրանց ճանապարհն անցնում է ձյան՝ մինչև 8 մետր հասնող շերտի միջով: Ձնամաքրման աշխատանքները կատարվում են հատուկ ինժեներական տեխնիկայի միջոցով:

«Մարտական հերթապահությունից հետո վերադառնում էինք զորամաս, երբ ձնահյուս նկատեցինք, ամեն ինչ շատ արագ կատարվեց, չհասցրեցինք ոչինչ ձեռնարկել, չեմ էլ պատկերացնում՝ ինչպես ինձ հաջողվեց փրկվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ձյան սողանքից փրկված զինծառայողը՝ Համլետ Միրզոյանը:

Ծառայակից ընկերների կորուստից Համլետը դեռ ուշքի չի եկել, դժվարությամբ է բառերը շարադրում: Նրա հետ զրույցից միայն կարողացանք պարզել, որ իջնելիս են եղել սարի գագաթից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: