Փլատակներից ևս մեկ մարմին է դուրս բերվել․ ԱԻՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակներից քիչ առաջ փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Այսպիսով, այս պահի դրությամբ՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով 7 զոհ կա։Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։