Ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չէ, այլ՝ շարունակական զարգացող գործընթաց. ԱՄՆ դեսպան. տեսանյութ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Երևանում այս օրերին անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ուժի կիրառման դեպքերը մտահոգիչ է համարել:

«Բողոքի ակցիաների, ցույցի հետ կապված մտահոգություն կա, մենք տեսել ենք հաղորդումներ, տեսել ենք ուժի կիրառման վերաբերյալ տեսանյութերը։ Պետք է հետաքննություն անցկացվի, այս հարցերում պետք է հաշվետվողականություն լինի։ Նկատել եմ, որ Հայաստանի կառավարության կողմից կա հետաքրքրվածություն, մոտեցում հետաքննելու կատարվածը։ Խնդիր է դրված հարգել ցուցարարների խաղաղ հավաքների, ակցիաներ անցկացնելու իրավունքը, նաև լրագրողների կողմից անխափան լուսաբանման իրավունքը»,- այսօր այսօր «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը հայտարարել է դեսպանը:

Դեսպանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը «իրերի կատարյալ վիճակ չէ, այլ շարունակական զարգացող գործընթաց է մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»:

«Մենք էլ մեր երկրում ունենք մեր մարտահրավերները, ոստիկանների վարքագիծը, պահվածքը մի ուղղություն է, որտեղ մենք մշտապես խնդիրներ ենք ունենում և ձգտում ենք բարելավել: Սա այնպիսի վիճակ է, որ բնորոշ չէ միայն Հայաստանին: Պետք է լինի հաշվետվողականություն», -ասել է ամերիկացի դեսպանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում