Հունան Պողոսյանը պատրաստակամ է հարցաքննվել Լևոն Երանոսյանի գործով

Հունան Պողոսյանը պատրաստակամ է հարցաքննվել Լևոն Երանոսյանի գործով
Հունան Պողոսյանը պատրաստակամ է հարցաքննվել Լևոն Երանոսյանի գործով

Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը այսօր լրագրողներին ասաց, որ պատրաստակամ է դատարանում հարցաքննվել նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործով:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանին միջնորդել էր, որ որպես վկա հարցաքննեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հունան Պողոսյանին, ով այդ ժամանակ ոստիկանության պետի առաջին տեղակալն էր:
«Երբ որ դատարանը կգտնի նպատակահարմար, կհրավիրի հարցաքննության, կհարցաքննվեմ: Մտավախություն բացարձակ չկա: Եվ մի գործով չէ, որ հարցաքննվել ենք»,- այսօր լրագրողներին ասաց Հունան  Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է  պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։