Արթուր Մեսչյանը հեռանում է գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ տեղեկություններին, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է գրել։

«Պարոն Մեսչյանն ի սկզբանե, երբ գալիս էր քաղաքապետարան, հենց իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով։ Եվ, բնականաբար, այդ երկու տարին արդեն մոտենում է ավարտին։

Եվ շատ բնական է, որ այդ մարդը՝ բոլորիս կողմից հարգված, մնում է իր խոստման շրջանակներում։ Բայց այսօր դեռ պաշտոնավարում է պարոն Մեսչյանը, երբ կգա ժամանակը, դրա մասին կհայտարարվի»,- նշեց Հայկ Մարությանը։