«Կանանց հզորացնելու համար կարևոր է նրանց ձայնը լսելի դարձնել». Զարուհի Բաթոյան. Տեսանյութ

Մենք գիտենք, որ մարզերում ապրող կանայք բավականին  մեծ ներուժ ունեն և լուրջ խնդիրներ են հաղթահարում։ Հավատում ենք, որ նրանք կարող են ավելին։ Այս մասին այսօր՝ մարզերում բնակվող կանանց խնդիրների թեմայով քննարկման ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Մեր առաջնային քայլերից պետք է լինի խաղաղ ու ապահով միջավայրի ապահովումը, որտեղ կզարգացնենք կանանց կարողությունները։ Հատկապես մարզերում կարևոր է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին»,- ընդգծեց նախարարը։ Նրա խոսքով՝ հաճախ կանայք ավելի ճկուն են և բաց՝ նոր իրավիճակներին հարմարվելու  համար։ «Ես վստահ եմ, որ նախորդ երկու ամսվա ընթացքում Հայաստանի տասը մարզերում մեր ունեցած հանդիպումներն արդյունք կտան, և մենք շատ նոր գործընկերներ կունենանք՝ այս  քաղաքականությունն իրականացնելու համար»,- նշեց Զարուհի Բաթոյանը։ 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում