«Սերժ Սարգսյանը պատասխանեց բոլոր հարցերին, երբ ասաց…» (Տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը պատասխանեց բոլոր հարցերին, երբ ասաց…» (Տեսանյութ)
«Սերժ Սարգսյանը պատասխանեց բոլոր հարցերին, երբ ասաց…» (Տեսանյութ)

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Պարույր Հայրիկյանի չկողմնորոշվածությունը՝ ընտրությունները հետաձգելու որոշման հարցում, բացատրեց նրա քաղաքական, ֆիզիկական եւ հոգեբանական հոգեվիճակով:

«Բավականին բարդ է այս հանցագործությունից հետո: Լարվածության մեջ պահեց հանրությանը, որովհետեւ կարող էր ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Համարենք, որ այդ ազդեցությունը հասել է ավարտին: Իմ դիրքորոշումը նույնն է՝ երկրում ընտրությունները շինծու են, որովհետեւ հակասահմանադրական կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, իսկ նման ընտրությունները չեն կարող լինել ազատ եւ իսկական»:

Անդրադառնալով՝ Հայրիկյանի ՝ միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկին, պարոն Ղուկասյանն ասաց. «Միասնական թեկնածու լինի, թե ոչ, միասնական թեկնածու լինի շինծու ընտրություններին, էապես քաղաքական իրավիճակի վրա չի կարող ազդել: Սերժ Սարգսյանը պատասխանեց բոլոր հարցերին, երբ ասաց՝ ինչքան ուզենանք, այնքան էլ կխփենք:

Կոչ եմ անում, որ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը լրջագույն պատասխանատվությամբ ընդունեն Սերժ Սարգսյանի ասածները: Նա ասել է բացարձակ ճշմարտությունը»:

Մանրամասները տեսանյութում