Թուրքիայում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ալանյա հանգստավայրում։ Այս մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):

Օջախը գտնվել է ծովում՝ մոտ 7 կմ խորության վրա։Տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություններ դեռևս չկան։