Երևանում փոշու պարունակությունը բարձրացել է 6 անգամ

Սեպտեմբերի 21-ին փոշեփոթորկի հետևանքով Գյումրի, Արարատ, Ծաղկաձոր քաղաքների մթնոլորտային օդում ևս դիտվել են փոշու բարձր պարունակություններ:

Փոշու պարունակությունը նշված քաղաքներում սեպտեմբերի 21-ին գերազանցել է ՍԹԿ-ները 2.0-7.0 անգամ:

Սեպտեմբերի 21-ին` նախորդ օրվա համեմատությամբ փոշու պարունակությունը բարձրացել է.

  1. Երևան քաղաքում ՝ 6.0 անգամ,
  2. Գյումրիում՝ 4.7 անգամ ,
  3. Արարատում ՝ 8.4 անգամ ,
  4. Ծաղկաձորում ՝ 3.5 անգամ:

Այնուհետև դիտվել է նվազման տենդենց: