Վրաստանի հետ սահմանը փակելու սցենար չի քննարկվում. ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդությունը ոչ միայն չի նահանջում, այլ նաև նոր թափ է հավաքում ամբողջ աշխարհում:

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների աճի միտում է նկատվում: Միայն այսօր, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է վարակվածության 357 նոր դեպք, մահվան՝ 11 դեպք:

Համաճարակային պատկերը, մեղմ ասած, ծանր է հարևան Վրաստանում, որտեղ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր թիվը՝ անցած շաբաթվա ընթացքում, մեկ օրում վարակվել է 6208 մարդ, մահացել՝ 47-ը: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Թբիլիսին 4000 մահճակալով COVID-19 դաշտային հոսպիտալ է բացում՝ մեծ թվով հիվանդներին սպասարկելու համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի, երբ Հայաստանում էր համավարակի մեծ ալիք, իսկ Վրաստանում համեմատաբար լավ վիճակ էր, մեր հարևան երկիրն առաջիններից մեկն էր, որ փակեց Հայաստանի հետ սահմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Մեդիալաբը» փորձեց պարզել՝ արդյոք ՀՀ ԱՆ-ն մտադրություն ունի՞ կամ քննարկո՞ւմ է Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը, ինչին ի պատասխան նախարարությունից ասացին, որ նման սցենար այս պահին չեն քննարկում, իսկ հետոն ցույց կտա իրավիճակը:

«Նախարարությունը շարժվում է ըստ իրավիճակի», -փոխանցեցին ԱՆ-ից:

Քրիստինե Աղաբեկյան