Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կա վիրավոր

Այս շաբաթվա սկզբին ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր, ասված է Ադրբեջանի Գլխավոր դատախազության և պետական սահմանապահ ծառայության համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 10-ին:

Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 8 -ի գիշերը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Հորադիզ» սահմանապահ ջոկատը Ֆիզուլիի շրջանում հայտնաբերել է Իրանի կողմից երեք անհայտ անձանց կողմից սահմանի խախտման դեպքեր:

Տեղեկացվում է, որ սահմանախախտների դեմ, որոնք փորձել են փախուստի դիմել, զենք է կիրառվել։ Արդյունքում նրանցից մեկը վիրավորվել է, մյուս երկուսին հաջողվել է փախուստի դիմել։

Նշվում է, որ վիրավորը եղել է Իրանի քաղաքացի ու իր մոտ ունեցել է 12 կգ թմրանյութի նմանվող նյութ։

Հավելենք, որ իրանական կողմից Ադրբեջան ներթափանցելու ապօրինի փորձերը վերջին տարիների ընթացքում նկատելիորեն ավելացել են։ Նման դեպքերի մեծ մասը ձեռնարկվում է թմրանյութերի տեղափոխման նպատակով։

Աղբյուր՝ Factor.am