Գյումրիի քաղաքապետարանի սենսացիոն որոշումը

Գյումրիի քաղաքապետարանի սենսացիոն որոշումը
Գյումրիի քաղաքապետարանի սենսացիոն որոշումը

Գյումրիի քաղաքապետարանը որոշել է փոխանցումներ չկատարել կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին եւ վերադարձնել նախորդ ամիսներին պահված գումարները: Այդ մասին ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում ասել է քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Սա իսկապես հեղափոխական որոշում է, որը կարող է փոխել իրավիճակը կենսաթոշակային համակարգում: Սահմանադրական դատարանի որոշումից ու դրա նախագահի մեկնաբանությունից հետո ակնհայտ է դարձել, որ իշխանությունն իրավական հարթությունից հարցը տեղափոխել է ոչսահմանադրական հարաբերությունների դաշտ: Մարդկանց վախեցնում կամ համոզում են, օգտագործելով բարոյական ահաբեկման մեթոդներ:

Սահմանադրական դատարանի որոշումը, որը ստիպում է մարդկանց կատարել հակասահմանադրական որոշումը եւս 6 ամիս, հանգեցրել է քաղաքացիների սահմանադրական հիմնարար իրավունքներից մեկի գիտակցմանը՝ հակասահմանադրական օրենքներին չենթարկվելը:

Սահմանադրական դատարանը չի երկարացրել իր հունվարի 24-ի որոշումը, որը քաղաքացիներին, ովքեր չէին կատարել վճարումները, ազատում էր տուգանքներից: Ներկայում փաստացի այդ տուգանքները կուտակվելու են, եւ դա կանխելու միակ միջոցը քաղաքացիական անհնազանդությունն է: Կարդալ ավելին