Արմեն Չարչյանը ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց միջնորդությունը, և «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը գրավի դիմաց ազատ արձակվեց: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց նաև ստորագրություն չհեռանալու մասին:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մասնավորապես, պրոֆեսոր Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում մասնակցելուն հարկադրելու համար։

Դատական նիստից հետո Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը շնորհավորեց «արդարության վերականգնման համար» և տեղեկացրեց, որ Չարչյանը ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց: