Նվաստացնելով՝ փորձել են վախեցնել, նվաստացնելով խեղճացնել մարդուն. Հրանուշ Խառատյան

Նվաստացնելով՝ փորձել են վախեցնել, նվաստացնելով խեղճացնել մարդուն. Հրանուշ Խառատյան
Նվաստացնելով՝ փորձել են վախեցնել, նվաստացնելով խեղճացնել մարդուն. Հրանուշ Խառատյան

«Այսօր քրեաօլիգարխիկ համակարգը հենվում է սարսափի, ահաբեկելու վրա: Սա է իր ուժը, որով ինքը կառավարում է, քաղաքականություն է սա: Զոհերը որ լինում են՝ ոչ թե պատահական զոհեր են, այլ հերթական զոհն է, որպեսզի վերարտադրվի այս իշխանությունը, այդ սարսափը, հնազանդեցումը: Բայց հակառակն է տեղի ունենում: Ավանում այն երթը, որը տեղի ունեցավ, ժողովուրդը պատուհաններից վախեցած նայում էր, թե ովքեր են, որ եկել են իրենց թաղամասում Հայրապետյանի դեմ արտահայտվում են:

Վախը սկսում է դուրս գալ, բռնվում է վախը: Շարժումները հնարավորություն են տալիս՝ ժողովրդի վախը բռնել: Լուծումը սա է լինելու: Մարդիկ սկսելու են ապատիայից դուրս գալ: Այն, ինչ ձգձգում է նախաքննական մարմինը, սա հրավեր է քաղաքացիներին՝ ակտիվ լինելու ու դուրս գալու»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը:

Խումբը հայտարարություն է տարածել, որ «արդար քննության դեպքում արդեն «Հարսնաքարի» գործով պետք է տրված լինեին հիմնական հարցերին պատասխանները, մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկուկես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որեւէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել եւ ովքեր են մեղավոր»:

Խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանին զայրացրել էր այն, որ նախաքննական մարմինը հրավիրել էր Վահե Ավետյանի հորը՝ հարցաքննության. «Այդքան դաժանությունից հետո, երբ մեկ ամիս այդ մարդիկ ուղղակի աղաչում էին Աստծուն՝ իրենց տղայի կյանքի համար, հրավիրել են, կանգնեցրել են դրսում, հրավիրողն էլ տեղում չի:Կարդալ ավելին