Քննչական կոմիտեն գործ Է հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ դուստրերի նկատմամբ բռնության եւ ծեծերի համար

Քննչական կոմիտեն (ՔԿ) քրեական գործ Է հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ դուստրերի նկատմամբ խոշտանգման եւ սեռական բնույթի գործողությունների մասին, ովքեր մեղադրվում են նրա սպանության մեջ: Ինչպես ՏԱՍՍ-ին ճշտել են աղջիկների փաստաբանները, նրանց պաշտպանյալները առայժմ ծանուցված են այն մասին, որ գործով տուժածներ են ճանաչված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միխայիլ Խաչատրյանի դեմ հարուցվել Է քրեական գործ դուստրերի նկատմամբ խոշանգման եւ սեռական բնույթի գործողությունների մասին»,- ասել Է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: «Մեզ տակավին պաշտոնապես չեն ծանուցել այդ մասին, բայց հաջորդ շաբաթ պետք Է կանչեն քննիչի մոտ եւ աղջիկներին ճանաչեն տուժածներ»,- իր հերթին նշել Է փաստաբան Ալեքսեյ Պարշինը: 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը մահվան պատճառով Միխայիլ Խաչատրանի նկատմամբ քերական գործի հարուցման մերժման որոշում կայացնելու՝ քննիչի գործողությունները ճանաչել Է անօրինական: Ինչպես հետեւում Է գործի նյութերից, հետագա հետաքննություն կատարելը պնդել են մահացածի քույրերը՝ նրա անվան վերականգնման նպատակով: