Տիգրանաշենի ոլորանները փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները (Ուրցալանջի հատված) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ։