Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2026-ի ամառվանից կսկսվի 10 ամսյա կամավոր ռազմական ծառայություն, որը նախատեսված է 18–19 տարեկանների համար։ Ծառայությունը կանցնի միայն Ֆրանսիայի տարածքում։
Մակրոնը ասել է, որ այս ծրագրի նպատակն է «պատրաստել երիտասարդներին աճող վտանգների պայմաններում»,քանի որ աշխարհում «պատերազմն իրականություն է դարձել», և Ֆրանսիան «չի կարող թույլ տալ վախ, խուճապ կամ անպատրաստություն»։
Նրա խոսքով՝«վտանգից խուսափելու միակ եղանակը պատրաստ լինելն է»։
Նախագահը նաև ընդգծել է, որ նոր ծրագրի միջոցով Ֆրանսիան ձևավորում է «բանակի նոր մոդել», որտեղ երիտասարդները կդառնան երկրի պաշտպանական ուժի կարևոր մաս։
Ծրագիրը սկզբում կընդգրկի 3000 կամավոր, իսկ 2035-ին՝ մինչև 50 հազար։ Այն լիովին կամավոր է, բայց ծանր ճգնաժամի դեպքում կարող է դառնալ պարտադիր՝ խորհրդարանի որոշմամբ։



















