Մոսկվայի նոր որոշումը աղետալի վիճակի մեջ է դնում Հայաստանին. «Լրագիր»

Մոսկվայի նոր որոշումը աղետալի վիճակի մեջ է դնում Հայաստանին. «Լրագիր»
Մոսկվայի նոր որոշումը աղետալի վիճակի մեջ է դնում Հայաստանին. «Լրագիր»

Ռուսաստանը պատրաստվում է չեղյալ անել Վրաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը: Դա նշանակում է, որ ռուս-վրացական սահմանին սկսելու է գործել մաքսային ռեժիմը:

Հայկական ապրանքների մեծ մասը, դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ, անցնում է Վրաստանի տարածքով: Մինչ այս դա արվում է առեւտրի ազատ ռեժիմով, որը գործում է ինչպես Ռուսաստանի ու Վրաստանի, այնպես էլ Վրաստանի ու Հայաստանի միջեւ:

Վրաստանի վարչապետն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի այդ քայլը ողբերգություն չի դառնա Վրաստանի համար: Նա սակայն չի ասել, որ դա կարող է ողբերգություն լինել Հայաստանի համար: Ի վերջո, հարկ է լինելու պայմանավորվել այն մասին, որ կամ հայկական ապրանքների համար տրվի հատուկ ռեժիմ, կամ էլ համակերպվել թանկացումների նոր ալիքի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/102249