Եղանակը կտաքանա 5-7 աստիճանով, կարճատև անձրևները կշարունակվեն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 11-ի և 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։