«Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շառաչուն ապտակ Ռուսաստանին———————————————
Ողջունում եմ 15 ռազմագերիների վերադարձը՝ ցանկանալով շուտափույթ վերադարձ մյուս բոլոր ռազմագերիներին:
Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ միայն այն հանգամանքը, որ նշված գործընթացը հնարավոր է դարձել ԱՄՆ վարչակազմի ու Վրաստանի կառավարության ջանքերի արդյունքում, ուղղակի շառաչուն ապտակ է Ռուսաստանին:
Ակնհայտ է, որ նախորդող ամիսների ընթացքում Ռուսաստանը չկարողացավ կամ չուզեցավ լուծել այս խնդիրը, թեև այն հանգամանքին, որ նա հանդես էր գալիս որպես հայտնի հայտարարությունը ստորագրած կողմ և ՄԻԱԿ խաղարար առաքելությունն իրականացնող պետություն:
Հենց հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, այսպիսի գործընթացի իրականացումը և իրականացնողների ով լինելը խոսում է այն մասին, որ մեր տարածաշրջանում սկսվել են աշխարհաքաղաքական բարդագույն տեկտոնական գործընթացներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիմագիծը:
Չգիտեմ, թե Ռուսաստանի կողմից ինչպե՞ս կընդունվի այս քայլը, բայց ակնհայտ է, որ նրանք պետք է լուծած լինեին այս քայլը, որը չեն լուծել, և շատ հարցեր պետք է լուծած լինեին…Սա չի նշանակում, որ մենք անելիք չունենք:
Ճիշտ հակառակը, մենք այժմ պետք է առավել զգույշ ու հաշվենկատ լինենք, լրջորեն աշխատենք նույն Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ՝ փորձելով առաջ մղել մեր օրակարգերը…»