Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու նախաձեռնությունը քննարկվել է սուպերմարկետների, խոշոր առևտրային ցանցերի պատասխանատուների հետ

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը  հանդիպել է հանրապետության խոշոր առևտրային ցանցերի՝ սուպերմարկետների պատասխանատուների  հետ՝ գերատեսչության նախաձեռնած մեկանգամյա օգտագործման պլաստիկից  հրաժարվելու նախաձեռնության շրջանակներում:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում մեկնարկած գործընթացը, կարևորել տարբեր խմբերի՝ հասարակական կազմակերպությունների, առևտրի ոլորտի ներկայացուցիչների, պոլիէթիլենային ապրանքների կիրարկում իրականացնողների հետ հանդիպումներն ու քննարկումները։        

«Այսօր բնապահպանության նախարարությունը մշակել և մասնագետների  հետ քննարկում է պոլիէթիլենային տոպրակների և տարաների նվազեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը՝ հարկման ամենաադյունավետ տարբերակներ գտնելու նպատակով։ Մեր առաջնայնություններից է հանրային իրազեկման, սոցիալական գովազդի, ինչպես նաև բնապահպանական ուղղվածության հաղորդաշարերի միջոցով հասնել սպառողի վարքագծի փոփոխության, անընդհատ հիշեցնելով պոլիէթիլենային նյութերի վնասակարության մասին»,- նշել է Իրինա Ղափլանյանը։

Խոշոր առևտրային ցանցերի պատասխանատուները ներկայացրել են պոլիէթիլենային տոպրակներից աստիճանական հրաժարման մեխանիզմների ներդրման  վերաբերյալ իրենց առաջարկներն ու նկատառումները։