Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները․ Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել, որով տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների մեկնարկի մասին։

«Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները:

Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին:
Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է և նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար: Մեկնարկը շուտով»,-գրել է նա՝ կիսվելով մանրամասներով:

✅Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները:Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր…

Gepostet von Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan am Montag, 10. Februar 2020