Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է․ ԱՆ

Կասեցվել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ից 24-ը մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակամանրէային դեղեր. կիրառե’լ պատշաճ» կարգախոսով:

Հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակամանրէային դեղերի պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է:

Հարկ է նշել, որ 2011 թվականին Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ առաջիններից էր, որ միացավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի նախաձեռնությանը՝ հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման համակարգեր ներդնելու առումով, արդյունքում` արդեն ունենք դեղերի ընդհանուր կիրառման տվյալներ, որն ընդգրկում է 2002-2020 թվականները՝ հնարավորություն տալով վերլուծել Հայաստանում հակամանրէային դեղերի կիրառման ընդհանուր օրինաչափություններն ու տարածվածությունը՝ ըստ ԱՀԿ ATC դասակարգման տարբեր մակարդակների: