Այսօր Երևանում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին «Մեդիալաբը» տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ, 11 անձ բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Նաև՝ 7 քաղաքացի բերման է ենթարկվել Թումանյան փողոցից, դարձյալ նույն արարքի համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմության ներկայացուցիչները փակում են փողոցներ, իրենց միանալու կոչերով դիմում քաղաքացիներին: