Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով 108 միլիոն մարդ է մեկուսացվել. Factor.am

Factor.am – Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր բռնկում է տեղի ունեցել։ Մեկուսացվել է 108 միլիոն մարդ։ Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն հղում անելով «Bloomberg» գործակալությանը։ Նշվում է, որ չնայած մարզում գրանցվել է վարակի ընդամենը 34 դեպք, սակայն իշխանությունները որոշել են դադարեցնել տրանսպորտի ու երկաթուղու շահագործումը Լյաոնին նահանգում, փակվել են դպրոցները և մեկուսացրել մարդկանց:

Նշվում է, որ որշումը բնակիչներին շփոթության է ենթարկել, քանի որ նրանք վստահ էին, որ երկրում համաճարակն ավարտված է: Առողջապահական ոլորտի պետական ծառայողները ենթադրում են, որ վիրուսի աղբյուր կարող էին հանդիսանալ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները։ Ցզիլին նահանգը, որտեղ գտնվում է Շուլան քաղաքը, սահմանակից է Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասին։

Ավելի վաղ, Չինաստանի կառավարության կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով ավագ խորհրդական Չժուն Նանշյանը «CNN»-ին հայտարարել էր, որ Չինաստանի բնակչության մեծ մասը շարունակում է մնալ խոցելի՝ վիրուսի տարածման տեսանկյունից, ինչը մեծացնում է երկրում տարածման նոր ալիքի հավանականությունը։