Կուզեի գնացողները մի բան հիշեն. Սուրեն Սահակյանը՝ արտագաղթի պատրաստվողներին

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը գրում է.

«Վաղվանից սկսում են գործել համաճարակի պատճառով փակված ՀՀ-ՌԴ ուղևորափոխադրման ուղիները։

Չգիտեմ՝ ինչքանով են հավաստի տեղեկությունները, թե հերթեր են գոյանում ՊՇՌ տեստավորման և արտագաղթելու համար։

Անկախ նրանից, թե ոնց կընկալվի, կուզեի գնացողները մի բան հիշեն։ Պատերազմում կռվողները, զոհվածները, գերիները, անհետ կորածները կամ պոտենցիալ բոլոր զինվորները պատրաստ էին իրենց կյանքը տալ, որ մենք ավելի լավ երկիր ունենանք, ոչ թե որ մարդիկ քոչը հավաքեն ու արտագաղթեն։

Հազար կարծիք կարող ա լինել, բայց իմ համոզմունքն ա, որ կենդանի մնացածների հոգու մեծ պարտքն ա, որ նույնիսկ էս բարդ իրավիճակում էդ մարդկանց երազանքների իրականացման գործում յուրաքանչյուրն իր մի լուման ներդնի։

Իսկ դա պետք ա անել մնալով, շենացնելով, ավելի լավն ու անվտանգ դարձնելով մեր երկիրը՝ էն, ինչ ուզում էին անել մեր ընկած եղբայրներն ու քույրերը։ Նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել ու պետք ա որ Հայաստանը ավելի պաշտպանված, զարգացած, արդար ու ազատ դառնա։

Դա շատ դժվար կլինի անել մնացածներով։

Պետք ա մնանք ու պակասելու փոխարեն շատանանք։ Շատ կուզեմ, որ գնալու մտադրություն ունեցողները կամ դրա մասին խորհողները էս դիտանկյունից էլ նայեն հարցին։

Դեռ գնացածները պետք ա վերադառնան, ի՞նչ գնալու մասին ա խոսքը»