Ադրբեջանական ԶՈՒ-ն ԼՂՀ մարտական ուղղաթիռ է խոցել

Ադրբեջանական ԶՈՒ-ն ԼՂՀ մարտական ուղղաթիռ է խոցել
Ադրբեջանական ԶՈՒ-ն ԼՂՀ մարտական ուղղաթիռ է խոցել

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:  Միջադեպի մանրամասները ճշտվում են: Որոշ […]

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: 

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Որոշ տեղեկություններով, ուղղաթիռի խոցումից զոհվել է երեք մարդ: Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: