Առաքել Մարտիկյանը նշանակվել է ԳՇ պետի տեղակալ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Առաքել Մարտիկյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ։ 

Հրամանագրում ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: