Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. 37-ամյա վարորդը մահացել է. ՆԳՆ

Հունիսի 7-ին՝ ժամը 12:59-ին, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 37-ամյա վարորդ Նորայր Մաթևոսյանը մահացել է: Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից:

Կատարվում է նախաքննություն: