«Քաղաքական հետապնդում է». Շանթ Հարությունյանի կողմնակիցները եւ իրավապաշտպանները պահանջում են վերացնել արգելքները

«Քաղաքական հետապնդում է». Շանթ Հարությունյանի կողմնակիցները եւ իրավապաշտպանները պահանջում են վերացնել արգելքները
«Քաղաքական հետապնդում է». Շանթ Հարությունյանի կողմնակիցները եւ իրավապաշտպանները պահանջում են վերացնել արգելքները

«Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին» կարգախոսով այսօր Ազատության հրապարկից երթ անցկացրեցին Հայաստանի քաղաքացիները, իրավապաշտպաններն ու քաղբանտարկյալների հարազատները: 

Երթի մասնակիցները բողոքի ակցիա անցկացրեցին նախ ՀՀ գլխավոր դատախազության, այնուհետև Ոստիկանության շենքերի մոտ՝ ներկայացնելով իրենց պահանջները:

Ակցիայի մասնակիցների պահաջն է ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին, քանի որ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այն դեպքում, երբ իրավական որևէ հիմնավորում չկա:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը, ով նախորդ տարվա աշնանը «Ես սկսում եմ հեղափոխություն» բավանդակությամբ պաստառով նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, ձերբակալվեց նոյեմբերի 5-ին, երբ դեպի նախագահական նստավար երթի ժամանակ ստիկանների և Շանթի կողմնակիցների միջև բախումներ եղան, բենզինով լի շշեր պայթեցեցին:

Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քր. Օր.-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Շանթ Հարությունյանին չեն թույլատրում տեսակցել հարազատների հետ, նա կալանավայրում գտնվում է անմարդկային պայմաններում, հացադուլի պատճառով կտրուկ վատացել էր ինքնազգացողությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Գլխավոր դատախազության շենքի մոտ ներկայացրեց ակցիայի մասնակիցների պահանջը:

«Պահանջում ենք  կալանավորված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրական հետապնդումը դադարեցնել, քանի որ դրանք քաղաքական հետապնդումներ են, իրավական որևէ հիմնավորում չունեն: Նույնիսկ դիկտատորական երկրներում մարդկանց տեսակցությունն իրենց հարազատների հետ չէին արգելում, որևէ իրավական հիմնավորում չկա արգելելու Շանթ Հարությունյանի և իր ընկերների, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանի տեսակցություններն իրենց հարազատների հետ: Մենք Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից պահանջում ենք անհապաղ հրահանգել քննիչին վերացնելու տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը քաղբանտարկյալների և իրենց հարազատների միջև»,- հայտարարեց Սաքունցը:

© Medialab.am