Ավստրիայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

Նոր կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք Է առաջին անգամ գրանցվել Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով Տիրոլի նահանգապետ Գյունտեր Պլատերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա դարձել Է Ավստրիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Երկու վարակվածներն իրենք են դիմել բուժհաստատություն՝ բարձր ջերմությամբ:

Նրանց վիճակը գնահատվում Է որպես կայուն: Վարակվածներից մեկը, նախնական տվյալներով, ժամանել Է Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային տարածաշրջանից, որտեղ նույնպես վարակման դեպքեր են գրանցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: