Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում շարունակվում են իրականացվել պատվաստումներ շարժական կետերում:
Երևանում շարժական պատվաստումային կետեր են տեղակայված Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն մոլի» կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում և «Կասկադ համալիրում»։ Աշխատանքներ են իրականացվում առաջիկայում շարժական պատվաստումային կետ տեղակայել նաև «Ռոսիա Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում։
Շարժական պատվաստումային կետեր են տեղակայված նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում:
Շարժական պատվաստումային կետերն աշխատում են հետևյալ ժամանակացույցով.
Հյուսիսային պողոտա 12.00-20.00 12.00-20.00
Դալմա Մոլ 16.00-20.00 14.00-19.00
Մեգա Մոլ 16.00-20.00 14.00-19.00
Կասկադ համալիր 16.00-20.00 17.00-21.00
Ք. Վանաձոր 11։00-17։00 11։00-17։00
Ք. Գյումրի 09։00-16։00 10։00-16։00
Հիշեցնենք, որ պատվաստումներն անվճար են։ «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: