Մեքենան բախվել է արգելապատնեշին. 5-ամյա ուղևորը մահացել է

Հունվարի 23-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայր տանող ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 5-ամյա ուղեւոր Արամ Բենիամինյանը մահացել է, իսկ 10-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։