ՀՀ նախագահի կինը սրտի վիրահատության է ենթարկվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը սրտի վիրահատության է ենթարկվել։

«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի եւ կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է եւ ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։

Շնորհակալ եմ նաեւ բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ եւ բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց», -հայտարարել է նա։