Կկազմակերպվի շաբաթօրյակ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ

Ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը կազմակերպում են շաբաթօրյակ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00-ին։

Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։Մեկնարկային կետերն են՝

Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)

Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք (Հալաբյան փողոցի կողմից)

Դավթաշեն կամրջի տակ (Արաբկիր զբոսայգու (Մոլոկանի այգու) կողմից) 🧹👩‍🌾 Ընտրում եք ձեզ հարմար վայրը, մոտենում տեղում գտնվող մեր աշխատակիցներին, ստանում անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։

Հավաքված աղբից տեղում կտեսակավորենք թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկենք վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր:

Եթե ցանկանում եք մասնակցել Երևանի սիրելի ու գեղատեսիլ վայրի մաքրման այս միջոցառմանը, ՄԻԱՑԵՔ։

Միացեք մեզ ընկերներով, կոլեկտիվներով, ընտանիքներով։

Երևանի քաղաքապետարան