Շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել «Լիբանանահայ օգնության խաչին․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Հայաստան համահայկական հիմնադրամը» տեղեկացնում է, որ շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել «Լիբանանահայ օգնության խաչին»։

«Շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել Հայ օգնության միության, Code 3 Angels, Mephа և Pax Pharmacy կազմակերպությունների աջակցության շնորհիվ»,–գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Հիմնադրամը միաժամանակ շնորհակալություն է հայտնել գործընկեր ArmeniaFund-ին, որի աջակցությամբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ ավիափոխադրում է իրականացվել դեպի Բեյրութ՝ լիբանանահայ համայնքին աջակցելու նպատակով։