Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի՝ Արցախում նախկինում բնակված ադրբեջանցիների վերադարձի մասին հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախկինում բնակված ադրբեջանցիների վերադարձի մասին հայտարարությունը՝ մեջբերելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը։

Այս հարցին Զախարովան անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Նա շեշտել է, որ դրան ավելացնելու ոչինչ չկա։ «Ուղիղ մեջբերում եմ՝ «Ներքին փախստականներն ու տեղահանված անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու դրա հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վերահսկման ներքո»։ Սրան ավելացնելու այլ բան չկա»,- նշել է Զախարովան։

Աղբյուր՝ Factor.am