Թբիլիսիի բախումների ընթացքում ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա. հայտարարություն

Թբիլիսիի բախումների ընթացքում  ձերբակալվածների  մեջ ՀՀ քաղաքացի կա. հայտարարություն
Թբիլիսիի բախումների ընթացքում ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա. հայտարարություն

Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։

Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին»։