Հրանտ Բագրատյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի մասին. «Վարչապետը ձեռ է առնում բոլորին»

Հրանտ Բագրատյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի մասին. «Վարչապետը ձեռ է առնում բոլորին»
Հրանտ Բագրատյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի մասին. «Վարչապետը ձեռ է առնում բոլորին»

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը բոյկոտեցին ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունները: Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ հաշվի առնելով խորհրդի նիստի ընթացքն ու արդյունքներն արդյոք իրենք չե՞ն զղջում, որ չեն մասնակցել նիստին, թե՞ շարունակում են մնալ նույն դիրքորոշմանը:

Տիկին Զոհրաբյանն ասաց. «Նիստի ընթացքը մեզ հերթական անգամ համոզեց, որ մենք ճիշտ որոշում էինք կայացրել: Որևէ վերապահում չունենալով կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով դասախոսություններ կարդացողների հանդեպ` գտնում ենք, որ պետք է ձեռնարկել կոնկրետ քայլեր: Մենք առաջարկել էինք կոնկրետ քայլ, մեր առաջարկը չի ընդունվել: Ավելին, մեզ ուղարկվել է այդ խորհրդի կանոնադրությունը` մի երկար պատմություն, որից հետևում է, որ մենք չենք կարող կոնկրետ առաջարկություններ ներկայացնել: Եթե խորհուրդը կվերանայի իր որոշումը և հաշվի կառնի խորհրդին ներկայացված քաղաքական ուժերի առաջարկները, մենք կքննարկենք մեր մասնակցության հարցը: Առաջին նիստից հետո կրկին համոզվեցինք, որ ճիշտ էր եղել մեր որոշումը՝ չմասնակցել այս խորհրդի նիստերին»: Կարդալ ավելին