ՀՀ վարչապետը ստորագրել է ՆԳՆ ստեղծման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքները հաստատելու որոշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը հաստատելու մասին որոշում է ստորագրել:  

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝

1. Հաստատել Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման տեքստում: