ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա․ Տեղեկատվական միասնական կենտրոն

Հակաօդային պաշտպանության համակարգն է աշխատում, հանգիստ եղեք։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով սոցիալական ցանցերում հնչող հարցերին Երևանի և մերձակա բնակավայրերի երկնքում ուժգին աղմուկի մասին։

Տեղեկատվական միասնական կենտրոնից էլ վստահեցնում են՝ ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա: