«Կառավարության որոշումներն ու մոտեցումնեը հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ»․ Հրանտ Բագրատյան

ANC (HAK) faction MP Hrant Bagratyan guest in Postscript press club
Հեղինակ MediaLab

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կառավարության որոշումներն ու մոտեցումնեը հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ։ Սպանդանոցների խնդիրը ցույց տվեց մի հասարակ բան. շարքային գյուղացին անմիջապես հասկացավ, որ տեղի է ունենալու անասնապահությամբ ստեղծված ավելացված արժեքի մասնակի օտարում ի վնաս գյուղացու։

Հիմա էլ պլաստիկ (ցելոֆանից) տոպրակների խնդիրը։ Ի՞նչպես կարելի է դեմ գնալ տեխնոլոգիական առաջընթացին և հայտարարել սետկաների կիրառումն ընդլայնելու կամ վերսկսելու մասին։ Հապա կառավարություն մի 400 կամ 500% ակցիզ դիր ПВХ օգտագործողների կամ էլ հենց պլաստիկ տոպրակների վրա։ Գինը կդառնա 100-150 դրամ։ Եվ կտեսնեք, թե միևնույն տոպրակը մեկի փոխարեն քանի տասնյակ անգամ է օգտագործվում»։