ՏՄՊՊՀ-ն կաթնամթերքի շուկայում գնաճ չի նկատում. գերատեսչությունը մշտապես մոնթորինգ է իրականացնում

Կաթնամթերքի շուկայում ներկայում գնի էական բարձրացում չի նկատվում, ինչպես նաև ոլորտում գերիշխող ընկերություն չկա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Կաթնամթերքի շուկայում մշտադիտարկման մոնիթորինգ ենք իրականացնում, այնտեղ գնի էական բարձրացում այս պահին չկա: Կաթնամթերք արտադրողների քանակը բավականաչափ է, այսինքն՝ կենտրոնացվածության շեմը նվազ է, և այստեղ տեղի է ունենում իրական մրցակցություն: Կան տասնյակ ընկերություններ, և չկա մեկը, որը գերիշխող լինի շուկայում»,- նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ կաթնամթերքի դաշտը մրցակցային է, և գները ձևավորվում են մրցակցության սկզբունքով՝ շուկայի կանոններին համապատասխան: